Foto

Քանդում են մաֆիայի անդամների շքեղ առանձնատները. լուսանկարներ

Հռոմի մաֆիայի ներկայացուցիչների տները քանդվում են: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, ինչից երևում է, որ ոստիկանությունը տեխնիկայի գործադրմամբ քանդում է մաֆիայի կլաններից մեկի շքեղագույն առանձնատունը: Այդ մասին գրում է «Daily Mail» պարբերականը:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հրապարակավ երդվել է «քանդել մինչև վերջին ապօրինի առանձնատունը, որ այդ գրողի տարածներին է պատկանում»:

Մաֆիայի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին են դժգոհել՝ ասելով, թե նման բռնատիրական կարգեր մեկ էլ Մուսոլինիի ժամանակ է եղել: