Foto

«Amazon»-ի հիմնադիրը միլիոններ է նվիրել անօթևաններին

«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը անօթևաններին օգնող բարեգործական կազմակերպությունների հաշիվներին գումար է փոխանցել։ Ինչպես հայտնում է news.ru -ն՝ մեկ օրում նա 97․5 միլիոն դոլար է տվել։ Գումարը բաժանվել է 24 հիմնադրամի միջև։

«Մենք գիտենք, որ փողը կծախսեք ուղեղով և սրտով»,- թվիթերյան իր էջում գրել է Բեզոսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջեֆ Բեզոսը երկու օրում կորցրել է 19․2 միլիարդ դոլար։ Դա տեղի էր ունեցել նրա «Amazon» ընկերության բաժնետոմսերի գնի ավելի քան 20 տոկոսով անկման պատճառով։

Vesti.am