«Մեծ տեմպերով շարունակվում են ատոմային էլեկտրակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները»,-ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Արդեն մի քանի օրից կգործարկենք նոր տուրբինը, ամբողջությամբ փոխարինվել է տուրբին գեներատորը», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ հաջորդ տարի կփոխարինվի ևս մեկ տուրբին: Արդյունքում ատոմակայանը նույն վառելիքի ծախսի պարագայում 10 տոկոս խնայողությամբ կաշխատի:
Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 127 ընկերության ներկայացվել է զգուշացումներ պարտավորույթունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ գումար։









