Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաստատում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ.-ն (ծնվ. 1993 թ.)։
Դեսպանատան ֆեյսբուքյանը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ նրա ինքնությունը հաստատվել է` քաղաքացուն ՀՀ վերադառնալու համար տրամադրված վկայականի միջոցով։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում են քննչական գործողությունները տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
Ավելի ուշ կտրվի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու էր հարվածել։
Vesti.am









