Foto

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, վարչապետինը՝ Հանրապետության հրապարակ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

 ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քվեարկեց  2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բացի այդ, ԱԺ-ն կքննարկի  նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և  սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն  Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26,  իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

55 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: