Foto

500 հազար աշխատանքային գրքույկի փոխարեն թվայնացվել է ընդամենը 270 հազարը. փոխնախարար

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում  քննարկեց Կառավարության կողմից ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Օրենքի նախագծով  սահմանվել է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից և գործատուներն օրենքն ուժի մեջ մտնելուց  հետո 2 տարվա ընթացքում  աշխատանքային գրքույկները հանձնում են կառավարության լիազոր մարմնին, որն աշխատանքային գրքույկները սկանավորում է և վերադարձնում գործատուին՝ քաղաքացիներին հանձնելու համար: Օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի մեկից և մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գործընթացը պետք է ավարտված լիներ, սակայն տեխնիկական պատճառներով չի ավարտվել: Այս պահի դրությամբ նախատեսված շուրջ 500  հազար աշխատանքային գրքույկի փոխարեն թվայնացվել է ընդամենը 270 հազարը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի հասնենեք մնացածն էլ թվայնացնել»,-ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: