Foto

Ռոբերտ դե Նիրոն ավելի քան 20 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից

Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն ավելի քան 20 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից, գրում  է «Daily Mail»-ը:

Յոթանասունհինգամյա դերասանն ու 63-ամյա Գրեյս Հայթաուերն արդեն միասին չեն ապրում ու շուտով հանդես կգան բաժանության մասին պաշտոնական հայտարարությամբ:

Հայտնի է, որ զույգն ունի երկու երեխա` 20-ամյա Էլիոթն ու 6-ամյա Հելենը:

Պարբերականը նկատում է, որ 1997թ. ամուսնացած զույգի համար սա բաժանվելու առաջին դեպքը չէ: Նախկինում Դե Նիրոն ամուսնալուծվելու հարցով հայց էր ներկայացրել դատարան, սակայն հետագայում հաշտվել էր կնոջ հետ:

Դե Նիրոն  բազմազավակ հայր է ու նախորդ հարաբերություններից ունի ևս երեք երեխա:

Vesti.am