Foto

Ֆրանսիական INCO-ն և «Թումո»-ն հուշագիր են ստորագրել

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանք տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին: Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկու ընկերությունների համագործակցությանը: Նշենք, որ INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը: