Լրագրող և մարքեթինգի գծով տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը նշանակվել է «ESforce Holding»-ի մեդիայի հարցերով տնօրեն, որն ընդգրկված է Mail.Ru Group հոլդինգի կազմում:
Ինչպես տեղեկացնում է Sostav.ru-ն, Պետրոսյանի հիմնական առաջադրանքը տնօրենի պաշտոնում կլինի Cybersport.ru կիբեռսպորտի մասին խոշոր ռուսալեզու կայքի զարգացումը: Կայքը լսարանին տեղեկացնում է այն ամենի մասին, ինչն առնչվում է կիբեռսպորտի և խաղերի հետ: «Ուրախ եմ միանալու ԱՊՀ-ում կիբեռսպորտի ոլորտում գլխավոր հոլդինգի թիմին: Դա շատ հետաքրքիր մարտահրավեր է ինձ համար աշխատել կիբեռսպորտում: Հետաքրքիր կլինի իմ փորձն օգտագործել ինձ համար նոր ուղղության համար», - ասել է Պետրոսյանը: Վերջինս Чемпионат.com ռուսական մարզական կայքի ստեղծողներից մեկն է: Մարքեթինգի հարցով տնօրենի պաշտոնում ռուսակա շուկա է բերել «Bwin» առաջին միջազգային բուքմեյքերին:«ESforce Holding»-ը համակարգչային սպորտի առաջատարն է Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի շուկաներում: