«Facebook» ընկերությունը մտադիր է ստեղծել անկախ մարմին, որը սոցիալական ցանցին կօգնի պայքարել իր կանոնները խախտող հրապարակումների դեմ, փոխանցում է «РИА Новости»-ն:
Անկախ մարմինը քննարկելու է սոցցանցի օգտատերերի գանգատները, որոնք արվում են «Facebook»-ի կանոնները խախտող հրապարակումների հեռացման կապակցությամբ: Նշվում է, որ նոր մարմինը պետք է հայտնվի 2019 թվականին:
«Facebook»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նշել Է, որ սոցցանցը նախագծի մշակման վաղ փուլում Է:
Vesti.am