Foto

«Apple»-ը կզբաղվի ֆիլմարտադրությամբ

«Apple» ընկերությունը մտադիր է զբաղվել ֆիլմերի նկարահանումներով և արդեն պայմանագիր է ստորագրել «А24» ընկերության հետ, որն աշխատում է այդ ոլորտում։ Այդ մասին հայտնում է «CNBC»-ը։

Նշվում է, որ ընկերության կողմից արտադրվող ֆիլմերն ու շոուներն սկզբում կլինեն անվճար։ Այդ քայլին «խնձորայինները» գնացել են լսարանի վստահությանն արժանանալու համար։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Vesti.am