Չինաստանի մետրոյի ամենախոր ստորջրյա թունելի շինարարությունն ավարտվել է, հայտնում է «Синьхуа» գործակալությունը, փոխանցում է «РИА Новости»-ն:
8,1 կմ երկարությամբ թունելը մասնակիորեն անցնում է ծովային ջրերի տակով, միացնում է Ցինդաո քաղաքի արևելյան և արևմտյան հատվածները, հայտնում է «China Railway No.3 Engineering Group»-ը:
Ընկերությունը նշել է, որ թունելի ամենախոր հատվածը գտնվում է ծովի մակարդակից 88 մետր խորության վրա: Թունելի շինարարությունն սկսվել էր 2015 թվականի սեպտեմբերին:
Vesti.am









