Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: Այս կանխատեսմամբ հանդես Է եկել «CNN» հեռուստաալիքը՝ նշելով, որ թվային գերակշռությունը դեմոկրատների համար կարող Է ապահովել Կալիֆոռնիան, որտեղից Ներկայացուցիչների պալատում 53 կոնգրեսական Է ընտրվում:
Այն դեպքում, եթե այս կանխատեսումները հաստատվեն, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն խոսնակի պաշտոնը, ինչպես նաև կգլխավորեն բոլոր կոմիտեները:
Ըստ որում «CNN»-ի, «NBC»-ի և «Fox News»-ի կանխատեսումների տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը պահպանել Է մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: «CNN» հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կուսակցությունից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ Է տարել Տեխասի նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխավորել Է Սենատի նկատմամբ վերահսկողությունը:
Հեռուստաալիքը ճշտում Է, որ Թենեսիում, Ինդիանայում և Հյուսիսային Դակոտայում քվեարկության արդյունքների հայտարարվելուց հետո, որտեղ հաղթել են հանրապետականների թեկնածուները, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել Է Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու շանսերը: Ստույգ տվյալներ այն տեղերի քանակի մասին, որոնք յուրաքանչյուր կուսակցություն կունենա Սենատում, առայժմ չեն բերվում, քանի որ որոշ նահանգներում շարունակվում Է ձայների հաշվարկը:









