Foto

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

«Չեմ բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Սեմերիկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվել կազմակերպության գագաթաժողովի ժամանակ: