Foto

Առաջին հորիզոնական վերադարձս յուրահատուկ նվաճում է թվում. Ջոկովիչ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է այն փաստը, որ կրկին գլխավորելու է ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանիշային աղյուսակը:
«Հիշելով անցյալ տարին և այն ամենը, ինչի միջով ես անցա՝ առաջին հորիզոնական վերադարձս յուրահատուկ նվաճում է թվում: Բնականաբար, շատ երջանիկ և հպարտ եմ: Ես միշտ հավատում եմ ինքս ինձ, բայց 5 ամիս առաջ իրադարձությունների նման զարգացումը շատ քիչ հավանական էր թվում: Ամիսներ առաջ իմ վարկանիշը շատ ցածր էր, իսկ կորտում ինձ լավ չէի զգում:

Հաջողություններիս մասին ավելի մանրամասն և կոնկրետ կխոսեմ մրցաշրջանի ավարտից հետո, եթե այդ ժամանակ էլ լինեմ առաջին տեղում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է ATP-ի մամուլի ծառայությունը:

Vesti.am