Foto

Հայաստանը կարողացավ պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջադրման իրավունքը. Մնացականյան

«Բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում կրկին հայազգի ներկայացուցիչ առաջադրելուն,  ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը:

«Դա հիմա օրակարգում է: Վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, որ կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա չմանրամասնեց, թե ովքեր են պոտենցիալ թեկնածուները՝ նշելով. «Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք մեր գնահատմամբ կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասաց նա:

Նշենք, որ այսօր Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Vesti.am