Foto

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ  մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից՝ ԱԳՆԽ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ, եւ հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռեւս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից: