Foto

Հարկային մարմինները ոչ մեկին չեն նեղելու. Դավիթ Անանյան

«Հարկային մարմինները ոչ մեկին չեն նեղելու. արդյունավետ վարչարություն իրականացնելու ենք կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ»,- լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:

Անանյանի խոսքով՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ոչ թե փոքր և միջին, այլ՝ միջնից բարձր ձեռներեցություններին:

«Փոքրերին օրենքի տեսանկյունից դարձնելու ենք անխոցելի, վարչարարություն չենք իրականացնելու: Միկրոբիզնեսով զբաղվողների մոտ հարկային վարչարարություն, ըստ էության, չենք իրականացնելու: Միջինից բարձրերի մոտ ենք իրականացնելու: Առհասարակ հասցեական վարչարարություն ենք իրականացնելու կոնկրետ վարքագիծն ուսումնասիրելուց հետո», - նշեց նա:

Vesti.am