Foto

Հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ պետք է ընկալվի, այլ՝ նորմալ երևույթ. Անանյան

«Պետք է այնպես անենք, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ՝ նորմալ երևույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է»,- ԱԺ-ում, 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:

«2019-ին ստուգումների ծավալն իջեցնելու ենք: Հսկողական գործառույթ ասելով՝ հասկանալու ենք օնլայն աշխատանքի ավելացում, վերլուծական բաժինների կարողություններն ենք զարգացնելու, ստուգողների քանակը պետք է կրճատենք»,-ասաց Անանյանը:

ՊԵԿ պաշտոնակատարի խոսքով՝ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից:

«Մենք նախ ինքներս ենք մաքրվելու: Արմատական փոփոխություններ ենք կատարելու: Մեր այն ընկերները, որոնք 20 տարուց ավելի աշխատել են և արդեն նոր աշխատանք ստեղծելու և իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, որոնք 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք», - ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատարը:

Vesti.am