Foto

«Ռեալը» պաշտոնապես հայտնել է, թե ինչու է հեռացրել Լոպետեգիին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել և հայտնել, թե ինչու է հեռացրել ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին.

«Այս կշռադատված որոշումը կայացվել է այն բանի համար, որպեսզի փոխվի ակումբի ելույթների դինամիկան. այս մրցաշրջանի համար նախատեսված բոլոր նպատակները դեռևս հասանելի են: Տնօրենների խորհուրդը կարծում է, որ մեծ անհամապատասխանություն կա թիմի ֆուտբոլիստների որակի, որոնցից ութը «Ոսկե Գնդակի» հավակնորդ են, և ակումբի ցուցադրած արդյունքների միջև:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Լոպետեգիին և իր թիմին գործադրած ջանքերի համար ու մաղթում է ամենալավը հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Vesti.am