ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ գերմանացի կանցլերի ներկայիս որոշումը՝ 2021 թվականին հեռանալ պաշտոնից, Գերմանիայի ներքին գործն է, փոխանցում է «Газета»-ն:
Պեսկովի խոսքով, ռուսական կողմը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին: Նա նշել է, որ Ռուսաստանը և Գերմանիան շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն և պահպանում են գործընկերային հարաբերությունները:
«Անգելա Մերկելը շարունակում է մնալ նախագահ Պուտինի գործընկերը»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը 2021 թվականին կանցլերի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի:
Vesti.am









