Վենետիկում փոթորկային քամիներ են մոլեգնում, որոնց հետևանքով քաղաքում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, փոխանցում է «Gazeta»–ն։
Համաձայն տեղեկությունների՝ ջրի մակարդակը քաղաքում հոկտեմբերի 29-ին ծովի մակերևույթից 156 սանտիմետրից բարձր է եղել։
Իրավապահ մարմինները Սուրբ Մարկոսի անվան կենտրոնական հրապարակը փակել են այցելուների համար։ Քաղաքի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է անցել։
Vesti.am









