Foto

Թաթարստանում վնասազերծվել են ահաբեկչությունների շարք նախապատրաստած գրոհայիններ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Թաթարստանում հայտնաբերել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող  ահաբեկիչների, փոխանցում է «РИА Новости»-ն:

Դեպքը տեղի է ունեցել Նաբերեժնիե Չելնի քաղաքում: Ձերբակալվել է խմբի 7 անդամ, ինչպես նաև նրանց ազդեցության տակ ընկած 11 քաղաքացի: Խուզարկման ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք, ծայրահեղական գրականություն:

Հայտնի է, որ խմբի անդամները ծրագրել էին «մի շարք ռեզոնանսային գործողություններ» իրագործել, իսկ հետո միանալ Սիրիայում գտնվող գրոհայիններին:

Vesti.am