Անգելա Մերկելը 2021 թվականին կանցլերի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի: Այդ մասին Բեռլինում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերկելը:
Սակայն Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը մտադիր է պայքարել Բունդեսթագի և այլ քաղաքական պաշտոնների համար:
Նշենք, որ Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Քաղաքագետը ղեկավարում է կուսակցությունը 2000 թվականից: Ղեկավարությունից նրա հրաժարվելը փաստում է այն մասին, որ կուսակցությունում ներկուսակցական պայքար կա՝ կանցլերի պաշտոնի համար և նրանք ցանկանում են փոխարինել Մերկելին:
Vesti.am









