Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, որ Խորհրդարան էր բերվել երկրորդ անգամ, կրկին չընդունվեց: Նախագիծն ԱԺ հավանության չարժանավաց ընդամենը 1 ձայնի բացակայության պատճառով: Լրամշակված օրենսգիրք ունենալուն կողմ էին ներկա պատգամավորներց 62-ը, դեմ՝ 2-ը Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը:
Նկատենք, որ Հանրապետականների մեծ մասը բացակայում էին այսօրվա նիստից:
«Ծառուկյան» խմբակցությունը ներկայացված էր ամբողջ կազմով ու միահամաուռ կողմ քվեարկեց:
Դաշնակցությունը նույնպես կողմ քվեարկեց, սակայն նրանց խմբակցությունից բացակայում էր 2 պատգամավոր:









