Բրյուսելի միջազգային օդանավակայանում մոտ 150 ավիաչվերթ է հետաձգվել բեռնափոխադրող ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով, փոխանցում է «Газета» -ն:
Գործակալության տվյալներով, ընկերության ղեկավարությանը և արհմիության ներկայացուցիչներին չի հաջողվել պայմանավորվել գործադուլի դադարեցման պայմանների մասին:
Ինչպես նշվում է, ակցիայի մասնակիցները պահանջում են պայմանների և աշխատավարձի բարելավվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 800 ավիաչվերթ հետաձգվել է փոթորկի պատճառով:
Vesti.am









