Foto

Կործանված «Boeing 737»-ում եղել են Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության 20 պաշտոնյա

Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «Lion Air» ավիաընկերության կործանված օդանավում են եղել գերատեսչության 20 պաշտոնյա, փոխանցում է «РИА Новости»-ն:

Երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Նուֆրանսա Վիրա Սակտին հայտարարել է, որ ուղևորների թվում են եղել Պետական ակտիվների և աճուրդների ծառայության (KPKNL), ինչպես նաև Պետական գանձարանի ծառայության (KPPN) աշխատակիցներ:

Vesti.am