Foto

«Բարսելոնան» ցույց տվեց, որ հիանալի թիմ է նաև առանց Մեսսիի. Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Պրիմերայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 5:1 հաշվով տնային հաղթանակը:

31-ամյա ուրուգվայցին այդ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց՝ կրկնելով Մեսսիի՝ 4 տարվա վաղեմության ձեռքբերումը:

«Երկրորդ խաղակեսում «Ռեալը» ցանկացավ շտկել իրավիճակը, սկսեց պահեր ստեղծել ու գոլ խփեց: Մրցակիցը շարունակում էր գրոհել, բայց մենք լավ աշխատանք կատարեցինք: Մեզ հաջողվեց օգտվել ազատ տարածություններից:

Իհարկե, շատ ավելի լավ է, երբ Մեսսին խաղում է մեզ հետ, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Բայց որպես թիմ՝ մենք պետք է հպարտանանք մեր խաղով:

Ցույց տվեցինք, որ հիանալի թիմ ենք լավ մարզչով նաև առանց Մեսսիի», - Սուարեսի խոսքերն է մեջբերել «Marca»-ն:

Vesti.am