Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղում պարտվելուց հետո մտադիր է լքել թիմը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Советский спорт»-ին:
«Marca»-ի տվյալներով, հանդիպումից հետո, որն «սերուցքայինների» համար ավարտվեց 5:1՝ ջախջախիչ հաշվով, իսպանացի մասնագետը հրաժեշտի խոսքով դիմել է խաղացողներին: Նա շնորհակալություն է հայտնել նրանց համատեղ աշխատանքի համար և վերջում ավելացրել. «ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ամեն դեպքում»:
Աղբյուրները հաստատում են, որ «թագավորական ակումբի» ղեկավարությունը մտադիր է հոկտեմբերի 29-ին Լոպետեգիին աշխատանքից հեռացնել: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն լոնդոնյան «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն է:
Vesti.am









