«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը մրցաշրջանի ավարտից առաջ դառնում է աշխարհի չեմպիոն:
Բրիտանացին Մեքսիկայի Գրան պրիում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, ինչը վերջնարդյունքում բավարար էր 3 էտապ առաջ հռչակվել մրցաշրջանի չեմպիոն:
Հեմիլթոնը կարիերայում 5-րդ անգամ է դառնում չեմպիոն՝ այս արդյունքով հավասարվելով Խուան-Մանուել Ֆանխիոյին:
Հավելենք, որ նորընծա չեմպիոնն անցկացրեց կարիերայի 227-րդ Գրան պրին, ի դեպ, նա հաղթել է դրանցից 71-ում:
Vesti.am









