Foto

Մամեդյարովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով Թուրքիա է գտնվում: Այս մասին հայտնում  է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում Մամեդյարովը կմասնակցի  Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 7-րդ, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումներին: