Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալին»:
«Կապտանռնագույնները» «արքայական» ակումբին հաղթեցին 5:1 հաշվով:
Խաղի 11-րդ րոպեին Ալբայի փոխանցումից հետո Կոուտինյոն բացեց հաշիվը: 30-րդ րոպեին Լուիս Սուարեսը հստակ իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոցը:
75-րդ րոպեին Սուարեսը գլխի հարվածով գոլ խփեց: 8 րոպե անց ուրուգվայցին Կուրտուայի վրայով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով հեթ-տրիկ:
Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ փոխարինման մտած Վիդալը գլխի դիպուկ հարվածով ձևավորեց վերջնարդյունքը՝ 5:1:
«Բարսելոնան» այս հաղթանակի շնորհիվ 21 միավոր է վաստակում և վերադառնում առաջին հորիզոնական, «Ռեալը» 9-րդն է 14 միավորով:
Vesti.am









