Foto

Ինդոնեզիայում կործանվել է «Boeing 737» մարդատար ինքնաթիռը. ինքնաթիռում եղել է 188 ուղևոր

Հոկտեմբերի 29-ին «Lion Air» ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից Պանկալպինանգ էր ուղևորվում՝ կործանվել է: Այդ մասին գրում է «ТАСС»-ը՝ վկայկոչելով «Reuters» գործակալությանը:

«Flightradar24» մոնիթորինգային ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ջակարտայից Պանկալպինանգ չվերթն իրականացնում Էր «Boeing 737 MAX 8» ինքնաթիռով: Վերջին տվյալներով օդանավում եղել Է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ: Ինքնաթիռը ռադարների Էկրաններից անհետացել Էր թռիչքից 13 րոպե անց:

«Lion Air»-ի ղեկավար Էդվարդ Սիրաիթը հրաժարվել Է մեկնաբանել իրադրությունը: «Ներկայում մենք չենք կարող մեկնաբանություններ տալ: Փորձում ենք հավաքել ամբողջ տեղեկատվությունն ու տվյալները»,- հայտարարել Է նա:

«Dekik» պորտալը վկայակոչելով Որոնման ու փրկարարարկան ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգիի հայտարարությունը, հայտնել Է, որ Ինդոնեզիայի իշխանությունները երեք նավ ու ուղղաթիռ են ուղարկել ինքնաթիռը որոնելու համար: Գործակալության ներկայացուցիչը հայտնել Է, որ փրկարարները գտել են մարդատար ինքնաթիռի կործանման վայրը:

Vesti.am