Foto

Վրաստանում այսօր լռության օր է

Վրաստանը հոկտեմբերի 28-ին կունենա նախագահ: Նախընտրական քարոզարշավը հոկտեմբերի 26-ին ավարտվել է, այսօր լռության օր է:
Նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից: Նախագահական ընտրություններին կմասնակցեն նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ևս մեկ նախկին ԱԳ նախարար, միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և այլք: Նշենք, որ 1991 թվականի անկախությունից հետո սա թվով 7-րդ նախագահական ընտրություններն են: Նախագահը կընտրվի ոչ թե 5, այլ 6 տարի ժամկետով: Համաձայն 2017 թվականին ընդունված Սահմանադրության՝ սա նախագահի վերջին ուղղակի ընտրություններն են, այսինքն՝ վերջին անգամ է, որ ընտրողների ուղիղ քվեարկությամբ է ընտրվում նախագահը:
Հետագա ընտրություններին կքվեարկեն ընտրական հանձնաժողովի 300 անդամները: