Foto

Մամեդյարովը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա», հայտնում է «haqqin.az»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Ռուդոլֆ Միխալկան, իր հերթին, նշել է, որ առաջին անգամ է այցելում տարածաշրջան, և շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար: