Foto

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 19 տարի. տեսանյութ

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 19 տարի առաջ այս օրը Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների 8 անդամի: Զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվեցին պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվեցին: Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Անցել է 19 տարի, բայց մինչ օրս հանցագործությունը լիարժեք բացահայտված չէ, իսկ հասարակությունը կասկածներ ունի պատվիրատուների հարցում:

https://www.youtube.com/watch?v=pe0ruyPFjrQ

Vesti.am