ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Սպիտակ տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն, այդ մասին հայտնում է «Reuters»-ը: Այդ հայտարարությունը Բոլթոնն արել է Թբիլիսի այցելության ժամանակ:
«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք Վաշինգտոն»,-ասել է նա:
Բոլթոնը նաև պարզաբանել է, որ տվյալ պահին հայտնի չէ, թե ՌԴ նախագահն ընդունել է հրավերը, թե ոչ:
Նշենք, որ Պուտինի և Թրամփի անձնական հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:
Vesti.am









