Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Միքայել Թումասյանը նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Բաղդասարյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 27-ից»:









