Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները ճնշում են գործադրում Թրամփի վարչակազմի վրա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Թրամփի թիմը առաջարկել է բոլոր անհրաժեշտ բանակցություններն ավարտել մինչև հունիս։
Ամերիկյան կողմը ցանկանում է բոլոր փաստաթղթերը միաժամանակ ստորագրել։
Ուկրաինան պետք է հաստատի խաղաղության առաջարկը կամ խորհրդարանական քվեարկության, կամ ազգային հանրաքվեի միջոցով», - Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։









