ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի բացառում, որ իր ընտանեկան բիզնեսները կարող են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել։
«Եթե գնային քաղաքականությունը լավ լինի՝ մեր ընտանիքը չէ, ցանկացած ընտանիք կուզենա, որ ավելի մրցունակ լինի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
ՔՊ-ականն ընդգծեց՝ վստահ ասում է՝ պաշտպանելու է այն մարդկանց, ովքեր ուզում են ավելի մրցունակ լինել, թեկուզ՝ Ադրբեջանի տարածքով։









