Foto

ՖԻՖԱ-ն դեմ է արտահայտվել «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղն ԱՄՆ-ում անցկացնելու առաջարկին

ՖԻՖԱ-ն չի աջակցել Լա Լիգայի՝ Իսպանիայի առաջնության խաղերն ԱՄՆ-ում անցկացնելու առաջարկին: Այդ մասին գրում է sports.ru-ն:

ՖԻՖԱ-ի խորհուրդը պաշտոնապես դեմ է արտահայտվել «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղը Մայամիում անցկացնելուն: Խաղը նախատեսված է անցկացնել հունվարի 27-ին, «Hard Rock Stadium»-ում:

«ՖԻՖԱ-ն թույլ չի տալիս այդ հանդիպումն անցկացվի ԱՄՆ-ում, ոչ մի այլ երկրում, բացի «Ժիրոնայի» մարզադաշտից, որտեղ նրանք խաղում են: Ազգային լիգայի խաղերը պետք է անցկացվեն երկրի ներսում: ՖԻՖԱ-ն դեմ է հանդես գալիս «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղը բացի Իսպանիայից ԱՄՆ-ում կամ ցանկացած այլ երկրում անցկացնելու առաջարկին»,-հայտարարել է Ջանի Ինֆանտինոն:

Vesti.am