Foto

Կրասնոդարում հայտարարվել է արտակարգ դրություն. ջրհեղեղների հետևանքով կա 6 զոհ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի, Տուապսեի շրջաններում, Սոչի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել վերջին օրերի տեղատարափ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով:

Ներկայում գրանցվել է 6 զոհ, կան տուժածներ ու մեկ անհետ կորած, փոխանցում է «topnews.com»-ը:

https://www.youtube.com/watch?v=Bng9F7ABJXY

149209705115318375

Չորս հարյուրից ավելի բնակիչ ստիպված է եղել լքել տները, 600 մարդ մնացել է առանց գազամատակարարման, 60.000-ը՝ առանց ջրի: Քաղաքների փողոցները գրեթե ամբողջությամբ ջրի տակ են անցել, փլուզվել է դաշնային մայրուղու մի մասը: Ջրի տակ են անցել երկաթգծեր: