Իտալիայում ռեկորդային տաք եղանակի պատճառով ամբողջությամբ անհետացել է լեռնային Կապույտ լիճը կամ Լագո Աձուրոն։ Այդ մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «GreenMe»-ին:
Նշվում է, որ այն գտնվում էր Սոնդրիո նահանգում՝ Ալպերում, 1853 մետր բարձրության վրա։
Լճի բացակայության մասին պատմել է Մարկո Պուգլիզեն, որը գնացել էր այն լուսանկարելու:
«Պետք է մտածել ջուրն անտեղի չվատնելու մասին։ Ինձ համար ցավոտ էր տեսնել Լագո Աձուրոյի վիճակը»,-ասել է Մարկո Պուգլիզեն՝ հայտնելով, որ Կոմո լճի ջրի մակարդակը նույնպես իջել է, ինչի պատճառը կարող են լինել երկարատև շոգ եղանակը և ոչ բավարար քանակի տեղումները։
2005 և 2006 թվականներին լիճը կրկին ցամաքել էր։ Կարծում էին, որ այն ընդմիշտ էր անհետացել։ Բայց 2007 թվականի ամռանը լիճն արհեստական ճանապարհով լցնելուց հետո այն կրկին սկսել է բնական ճանապարհով ջրով լցվել։
Լագո Աձուրոն ընդգրկված է «Բնության վայր, որը չպետք է մոռանալ» ցուցակում, որը կազմել է Շրջակա միջավայրի պահպանության իտալական հիմնադրամը։
Vesti.am









