«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ուշացել է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» հետ խաղի (2:0) նախաղաղային հավաքից:
Թիմը հավաքվել է 19:00-ին՝ խաղի մեկնարկից երկու ժամ առաջ, սակայն Դեմբելեն հասել է միայն 19:25-ին:
Ֆուտբոլիստի ուշացումը կարող է ազդեցություն ունեցած լինել մարզիչ Էռնեստո Վալվերդեի՝ ֆուտբոլիստին իր կազմում չընդգրկելու որոշման վրա, գրում է sports.ru-ն:
Դեմբելեն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին նստած և անգամ չի փոխարինել հնարավոր փոխարինման դեպքում:
Անցյալ տարի «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր հարցազրույցներից մեկում խոսել է թիմի հավաքների կազմակերպման համար բացված «WhatsApp»-ի թիմային չաթի մասին: Իսպանացու խոսքով, դա օգտակար էր այն պատճառով, որ Դեմբելեն ուշանալու սովորություն ուներ:
Vesti.am









