Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կոչ արեց հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը:
«Որևէ մեկը չկասկածի, որ Մարտի 1-ի գործը կբացահայտվի մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է:Ես բոլորիս կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ՝ առաջիկայում կիմանաք»,- նշեց նա:
Vesti.am









