ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այցի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Խոսնակը հավելեց, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան կայցելի նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով կհանդիպի երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:
«Ջոն Բոլթոնը կհանդիպի վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ: Կքննարկվի երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- ասաց Նաղդալյանը:
Նա հստակեցրեց, որ վերջին տասնամյակում սա ԱՄՆ բարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան:









