Foto

Փաշինյանն այսօր վերընտրվելը հնարավոր չի համարում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում, որ այսօր կընտրվի վարչապետ։ ԱԺ-ում  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի ավանդույթ չի եղել, որ վարչապետն այսքան հաճախ լրագրողների հետ շփվի։

«Խնդրում եմ՝ ինձ մի ստիպեք, որ ես ամեն օր պատասխանեմ ձեր հարցերին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք հնարավոր համարում է, որ իրեն այսօր Ազգային ժողովը կընտրի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխանեց. «Ոչ»։

Հիշեցնենք, որ թեև «Ելքը» ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց ևս մեկ անգամ չընտրելով վարչապետ՝ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:

Vesti.am