Foto

«Շախտյորին» հաղթելուց հետո ամեն ինչ նորից մեր ձեռքում է. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0).

«Մենք հիանալի տեսք ունեինք այս խաղում, հատկապես առաջին կեսում: Տղաները հիանալի խաղ ցուցադրեցինք, շատ պահեր ստեղծեցին:

«Շախտյորը» մեծացրեց ճնշումը երկրորդ կեսում:

Հեշտ չէր վերահսկել նրանց խաղը, բայց հենց մենք վերադարձնում էինք գնդակը, լավ պահեր էինք ստեղծում:

Հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթանակը հիանալի արդյունք է: Մենք «Լիոնի» հետ առաջին խաղում պարտվեցինք, բայց շտկեցինք իրավիճակը Գերմանիայում և այստեղ տարած հաղթանակներով: Հիմա նորից ամեն ինչ մեր ձեռքում է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

F խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (6), «Լիոնը», որը 5 միավոր ունի իր ակտիվում, գտնվում է երկրորդ տեղում, երրորդ տեղում է «Հոֆենհայմն» է (2), իսկ աղյուսակը եզրափակում է «Շախտյորը»` դարձյալ 2 միավորով:

Vesti.am