Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովի ժամանակ ռուս փաստաբան Դմիտրի Կիրիլովը կարծիք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում բիզնեսի առաջընթացի համար առաջնահերթ է բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը:
Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կիրիլովն ընդգծեց, որ համաժողովի ընթացքում թե՛ տարբեր չինովնիկները, թե՛ բիզնեսի ներկայացուցիչները խոսում են Միության տարածքում բիզնեսի համար հավասար պայմանների անհրաժեշտության մասին:
«Կարծում եմ, որ միության տարածքում բիզնեսի առաջընթացի համար հիմնական խոչընդոտը ներդաշնակեցման ոչ բավարար մակարդակն է: Այսօր և երեկ քննարկումների ընթացքում մենք չինովնիկներից ու բիզնեսի ներկայացուցիչներից հիմնականում լսում ենք, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում բիզնեսի համար լինեն խաղի հավասար կանոններ, ներդաշնակություն»,- ասաց Կիրիլովը՝ շեշտելով, որ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում:









