ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մյուս խմբակցություններին հորդորեց գնալ կոնսենսուսի և թույլ տալ, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ընդունվի:
«Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: Դեկտեմբերին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա պետք է լինենք կա՛մ խոհեմ, կա՛մ ոչ, այլ ընտրություն չկա: Կա՛մ գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որն էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կա՛մ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով և ընտրությունների գնալու ենք հին Ընտրական օրենսգրքով: Հորդորում եմ մյուս խմբակցություններին գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի:
Կոչս բարեկամական է՝ գնալ քաղաքական բարեկամության ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն շատ ավելի քաղաքական, բարելավված օրենսգրքով, քան նրանով, որն ապաքաղաքականացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունները»,-եզրափակեց Զոհրաբյանը:
Vesti.am